Դիտել վիդեոն
2017 թվականը Բյութի Ֆաբրիք թիմի համար մասնագիտական, ինչպես նաև անձնական աճի տարի էր՝ լի հաճելի փոփոխություններով ու ծանրաբեռնված աշխատանքային առօրյայով։ Ընդունված է տարվա ավարտին հետադարձ հայացքով նայել անցած ամիսներին՝ ինքներս մեզ հաշվետվություն ներկայացնելու համար։ Այսպես, որոշեցինք Ձեզ հետ կիսվել տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխություններով ու տպավորություններով։
Տարվա սկիզբն ու Սոչիի Տարվա Երգ 2017 մրցանակաբաշխությունը
Զբաղված հունվարից հետո Աշխենը մեկնեց ԱՄՆ՝ փորձելով հանգստանալ ծանրաբեռնված աշխատանքային կյանքից, սակայն քանի որ Աշխենն ու հանգիստը բացարձակ անհամատեղելի են, նա Հայաստան վերադարձավ նոր վերապատրաստման դասընթացի դիպլոմով ու ԱՄՆ-ում աշխատանքային գործունեություն ծավալելու լիցենզավորմամբ։ Աշխենն ԱՄՆ-ում անցկացրեց անհատական, ինչպես նաև խմբային դասեր ու իր գիտելիքը փոխանցեց տասնհինգ սկսնակ ու արդեն կայացած ամերիկաբնակ դիմահարդարներին։
Այս ընթացքում Բյութի Ֆաբրիքի թիմն իր վրա վերցրեց դիմահարդարման աշխատանքներ մի քանի կարևոր տեսահոլովակներում, իսկ Աշխենի վերադարձից մի քանի օր անց թիմը մեկնեց Սոչի՝ մասնակցելու Տարվա Երգ 2017 մրցանակաբաշխությանը։ Այս միջոցառման ընթացքում Բյութի Ֆաբրիքի մասնագետները պատասխանատու էին ավելի քան քսան հայ աստղերի դիմահարդարման համար։
«Հայուհի» մրցանակաբաշխությունը
Ամռանը՝ հունիսին, Համազգային վստահության խորհորդը Աշխենին շնորհեց «Հայուհի» մրցանակը՝ Տարվա դիմահարդար անվանակարգում։ «Մրցանակը ստացա իմ շատ սիրելի նկարիչ Վալմառի ձեռքից։ Շնորհակալության ու պատասխանատվության զգացումներն ինձ համակեցին, երբ հասկացա, որ ստացել եմ մրցանակ և կանգնել եմ հասարակական, քաղաքական, մշակութային տարբեր ոլորտներում նույն մրցանակին արժանացած մեծագույն հայուհիների կողքին»,- ասում է Աշխենը:
Նման բարձր գնահատականից ոգեշնչված՝ Աշխենն ու Բյութի Ֆաբրիքի ամբողջ անձնակազմը նոր ուժերով ու կորովով գործի անցան։ Սկսվեցին մեր նոր սրահի՝ Բյութի Ֆաբրիք Երևանի շինարարությունն ու Աշխենի նոր սեմինարի նախապատրաստական աշխատանքները։
Աշխենի երկրորդ սեմինարը
Սեպտեմբերի 27-ին Կինո Հայաստանում տեղի ունեցած սեմինարին մասնակցում էին 110 սկսնակ ու փորձառու դիմահարդարներ։ Աշխենի խոսքով՝ նախորդ սեմինարից երկուսուկես տարի անցել էր և կար նոր ասելիք: «Երբ նշաձող ես ստեղծում, դժվար է լինում այն պահելը, դա է պատճառը, որ երկրորդ սեմինարին ասիպված էինք մի քիչ սպասել։ Ուրախ եմ, որ կարողացա ներկայացնել դիմահարդարման նոր տենդենցները ու փոխանցել կուտակված գիտելիքներս»։ Սեմինարի ամբողջ՝ տասներկու ժամվա ընթացքում մասնակիցների ոգևորությունը ու գիտելիքներ ստանալու եռանդը պահպանվեց, իսկ հաջորդ մի քանի օրվա ընթացքում ստացած նամակներից հասկանալի դարձավ, որ սեմինարը հաջողվել է։
Բյութի Ֆաբրիք Երևանն ու «Հայաստանի ձայնը» նախագիծը
Մայրաքաղաքում սրահ բացելու գաղափարը վաղուց էր հասունացել, քանի որ Բյութի Ֆաբրիքն ունի բազմաթիվ հաճախորդներ, ովքեր ստիպված էին Աբովյան գալ սիրելի մասնագետների հետ հանդիպելու համար։ Աշխենի սեմինարից մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 1-ին, իր դռները բացեց մեր սիրելի Բյութի Ֆաբրիք Երևանը, որ նույնպես շատ էներգիա ու ժամանակ պահանջեց։
Տարվա բարձրակետն իհարկե Բյութի Ֆաբրիքի դիմահարդարների մասնակցությունն է Հայաստանի Ձայնը նախագծին։ Հեռուստատեսային առաջին փուլից սկսած մեր մասնագետներն ապահովում են նախագծի մասնակիցների դիմահարդարումը։ «Հայաստանի Ձայնը իմ կողմից դիտվում է որպես իմ թիմի քննական աշխատանք»,- ասում է Աշխենը։
Տարվա ամփոփումն ու թվերի խորհրդավորությունը
Վերը նշված խոշոր իրադարձությունների հետ զուգահեռ մեր թիմը Աշխենի գլխավորությամբ այս տարի հասցրեց մասնակցել երկու տասնյակից ավելի տեսահոլովակների նկարահանումների ու ֆոտոսեսիաների, հանդես գալ որպես ոլորտի գիտակներ՝ մասնակցելով մի քանի կարևոր հարցազրույցների ու հեռուստահաղորդումների։ Մեկ այլ կարևորագույն ձեռքբերում է այն, որ Աշխենն ու Բյութի Ֆաբիրքի մյուս մասնագետները համատեղ կրթել են ավելի քան յոթանասուն սկսնակ մասնագետ դիմահարդարման ոլորտում։
Տարեվերջին ամեն բան խորհրդավոր է թվում։ Այսպես, մի հետաքրաշարժ փաստ նկատեցինք Բյութի Ֆաբրիքի պատմության մեջ․ Աշխենը պատմում է, որ երբ նոր էր սկսում իր մասնագիտական գործունեությունը՝ 2001 թվականին, մենակ էր աշխատում (2001 թվական՝ 1 հոգի), իսկ հիմա՝ 2017-ին, Բյութի Ֆաբրիքում աշխատում է տասնյոթ մարդ (2017 թվական՝ 17 հոգի)։ Հույս ունենք, որ թվերի խորհրդավորությունը կշարունակի գործել ու 2018-ին մեր թիմին կմիանա նաև տասնութերորդ աշխատակիցը։
2017 թվականը դեռ չի ավարտվել ու մեր թիմի աշխատանքը դեռ շարունակում է ծանրաբեռնված մնալ՝ հատկապես տոնական օրերին ընդառաջ։ Հույս ունենք, որ 2018 թվականը կլինի է՛լ ավելի ուրախ ու հետաքրքիր ու որ ամենակարևորն է, բոլորիս առաջ նոր հնարավորություններ կբացի։