Ընդունված է տարվա ավարտին հետադարձ հայացքով նայել անցած ամիսներին՝ ինքներս մեզ հաշվետվություն ներկայացնելու համար։ Այսպես, որոշեցինք Ձեզ հետ կիսվել տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխություններով ու տպավորություններով։
Արդեն վեցուկես տարի է մեր երևանաբնակ ու նույնիսկ արտասահմանաբնակ հավատարիմ հաճախորդները սիրով ու անտրտունջ գալիս են Աբովյան՝ հարդարվելու, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք է ավելի հարմարավետ դարձնել նրանց կյանքը։
Մեր նոր սրահը՝ Բյութի Ֆաբրիք Երևանը, ձգտում է հաճախորդին սպասարկել հարմարավետ միջավայրում ու ծառայության մատուցման արագությունը մոտեցնել ամենաօպտիմալին։
Մայիսի 31-ին Սոչիում առաջին անգամ տեղի ունեցավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որին մեր ռուսաստանաբնակ հայրենակիցները շատ էին սպասել։ «Արմենիա» TV-ի ու «Պոզիտիվ» ընկերության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին հայկական շոու-բիզնեսի ավելի քան 20 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սոֆի Մխեյանը Նազենի Հովհաննիսյանը և այլք։