Համագործակցությունների մասին

Նորից ողջունում ենք Ձեզ մեր բլոգում։

 

Այսօրվանից մեկնարկում ենք հոդվածաշար Բյութի Ֆաբրիքի ու հայ հայտնիների համագործակցության մասին։ Ամեն ինչ, իհարկե, սկսվել է Աշխենի աշխատանքներով ու այսօր արդեն վերաճել վստահության դեպի Բյութի Ֆաբրիք թիմի մյուս անդամները։

Մենք համագործակցել ենք հայկական շոու-բիզնեսի այնպիսի ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Լիլիթ Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Լյուսին, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Գայա Արզումանյանը, Հայկոն, Սարո Թովմասյանը, Արա Մարտիրոսյանը, Սոֆի Մխեյանը, Գաբին, Արսեն Սաֆարյանը, «Ամարաս» պարային համույթը ու շատ ուրիշներ։ Համագործակցությունները բազմազան են՝ ֆոտոսեսսիաների կերպարներ ու ավելի քան 50 տեսահոլովակ, համերգներ ու մենահամերգներ։

Տարիների ընթացքում հսկայածավալ նյութ է կուտակվել յուրաքանչյուր համագործակցության մասին։ Սա է պատճառը, որ որոշեցինք անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրին։

2017-ի Հունիսի սկզբին Աշխենն ու Անին վերադարձան Սոչիում տեղի ունեցած Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունից, որտեղ աշխատեցին մրցանակաբաշխության ավելի քան 20 մասնակիցների հետ։

Սոչիի մասին ավելի մանրամասն ձեզ կպատմենք մեր առաջիկա հրապարակման մեջ։

 

Անպայման գրանցվեք մեր կայքի տեղեկագրին՝ լրացնելով Ձեր անունն ու էլ․ փոստի հասցեն, որպեսզի նոր հոդվածները բաց չթողնեք։

07.06.2017

Միացե՛ք մեզ

ու ստացեք թարմ նորություններ գեղեցկության աշխարհից