Բյութի Ֆաբրիք Երևան․ նոր սրահ, թարմ մոտեցումներ

Դիտել վիդեոն

Հարմարավետություն ու բարձր տրամադրություն մեր հաճախորդի համար

21-րդ դարում բոլոր մարդիկ շտապում են, ու կողքի փողոցից այն կողմ դիմահարդարման կամ վարսահարդարման գնալը ավելի ու ավելի անհարմար է դառնում։ Առաջին հայացքից կարելի է կարծել, թե դիմահարդարմանն ու վարսահարդարմանը այդքան էլ շատ ժամանակ պետք չէ տրամադրել, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր հաճախորդները միջինում մեկուկեսից երկու ժամ անցկացնում են սրահում։ Սրան գումարենք ճանապարհի վրա ծախսած ժամանակը։ Արդյունքում ստացվում է, որ որևիցե առիթի մասնակցելու համար պատրաստվող կինը իր ուժերն ու ժամանակը ավելի շատ ծախսում է երեկույթին պատրաստվելու, քան դրանից հաճույք ստանալու վրա։

Արդեն վեցուկես տարի է մեր երևանաբնակ ու նույնիսկ արտասահմանաբնակ հավատարիմ հաճախորդները սիրով ու անտրտունջ գալիս են Աբովյան՝ հարդարվելու, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք է ավելի հարմարավետ դարձնել նրանց կյանքը։

Մեր նոր սրահը՝ Բյութի Ֆաբրիք Երևանը, ձգտում է հաճախորդին սպասարկել հարմարավետ միջավայրում ու ծառայության մատուցման արագությունը մոտեցնել ամենաօպտիմալին։ Այս նպատակով մենք դիմել ենք բավականին համարձակ քայլի՝ ստեղծելով սենյակներ, որոնք հատուկ կահավորված են զուգահեռ մի քանի ծառայություն մատուցելու համար։ Բյութի Ֆաբրիքի մինի-սրահներում զուգահեռ կարող են աշխատել երկու և ավելի մասնագետ՝ հաճախորդին մատուցելով արագ ու որակյալ ծառայություն։ Այսպիսի թիմային աշխատանքը ոչ միայն ցույց կտա մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմը, այլև հաճախորդին թույլ կտա բացահայտել մասնագետների, ում դեռ չէր ճանաչում։

 

Նոր հնարավորություններ մեր աշխատակիցների համար

Բյութի ֆաբրիք Աբովյանում աշխատում են շատ տաղանդավոր մասնագետներ, ովքեր, թերևս, ունեն նոր տեսանկյունից բահացահտվելու կարիք։ Մայրաքաղաքում աշխատելը, ինչպես նաև ավելի շատ հաճախորդների հետ շփումը թույլ են տալիս մասնագետին ունենալ մրցակցային հեռանկարներ, որը կնպաստի իրենց պրոֆեսիոնալ աճին։

Առհասարակ, ստեղծագործ աշխատանքում արդյունավետ միջավայր ստեղծելու համար պետք է հնարավորինս շատ հաշվի առնել աշխատակիցների ցանկությունները։ «Մենք իհարկե առաջարկում ենք որոշակի ստանդարտ, սակայն մեր աշխատակիցներից միայն ավելին ենք սպասում»,- ասում է Աշխենը։ Բյութի Ֆաբրիքի աշխատակիցներին տրվում է ընտրության հնարավորություն ինչպես անհատական աշխատանքային տարածքի, այնպես էլ հագուստի ձևի ընտրման հարցում, իսկ Բյութի Ֆաբրիք Երևանի մինիմալիստական հարդարանքը, որակյալ աշխատանքային պայմանները և աչք շոյող սպիտակ գույնը էլ ավելի է խթանում բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

 

Մինիմալիստական ու ֆուտուրիստական հարդարանք

Ինչպես ասել է հայտնի մոդելավորող Իվ Սեն Լորանը․ «Նորաձևությունն արագ ավարտվում է, ոճն է մնում հավերժ»։ Բյութի Ֆաբրիք Երևանի ներքին հարդարանքի համար ընտրվել է Ոճի գերակայության գաղափարը։ Բացի նրանից, որ մեր դարում այլևս հնարավոր չէ գերնորաձև ու չափից դուրս ճոխ դետալներով գերել հաճախորդին, դրանք նաև հոգնեցնող են աչքի համար, ինչը կարող է բացասական ազդել մեր մասնագետների կատարած աշխատանքի վրա։

Մինիմալիստական, պարզ ու ինչ որ տեղ նաև ապագայապաշտական․ այսպես կարելի է բնութագրել Բյութի Ֆաբրիք Երևանի ներքին հարդարանքը։ Սպիտակ սրահի պարզությունը թույլ է տալիս յուրաքանչյուր հաճախորդին ընկալել որպես առանձին կերպար, առանձին երանգ ու անհատականություն։ «Սպիտակի մաքրությունը դժվար է պահել, բայցևայնպես այն արտացոլում է պարզություն՝ չխանգարելով տեսնել մարդու իրական գույները։ Սա օգնում է հաճախորդի վերջնական կերպարը իր իրական տեսակին լավագույնս համապատասխանեցնելուն»,- ասում է Աշխենը։

 

2017 թվականը շատ բեղուն տարի էր Բյութի Ֆաբրիքի համար ու մենք շարունակելու ենք ջանք չխնայել՝ աճելու, զարգանալու ու իհարկե մեր հաճախորդներին առողջ ու գեղեցիկ տեսք պարգևելու համար։

 

Մեր Երևանյան սրահի շինարարական աշխատանքների ընթացքի մանրամասները ներկայացրել ենք փոքրիկ վիդեոյով։

12.12.2017

Միացե՛ք մեզ

ու ստացեք թարմ նորություններ գեղեցկության աշխարհից