hy

Բարի գալուստ

Ողջունում ենք բոլորիդ Բյութի Ֆաբրիքի նոր վեբ կայքում ու մասնավորապես մեր նոր բլոգում։

 

Արդեն բավական ժամանակ է՝ Ինստագրամի ու Ֆեյսբուքի մեր էջերում Ձեզ հետ կիսվում ենք մեր աշխատանքներով, սակայն կայքի միտքն ու անհրաժեշտությունը վաղուց են հասունացել։ Ամեն անգամ, երբ փորձում ենք սոցիալական ցանցում բացատրել աշխատանքի առանձնահատկությունը կամ տեխնիկական որևիցե դետալ, զգում ենք մեկ այլ հարթակի անհրաժեշտություն, որտեղ առավել մանրամասն ու հանգամանալից կկարողանանք անդրադառնալ կատարված գործին։

Այս խնդիրը լուծելու համար հանգեցինք բլոգի գաղափարին ու վերջապես պատրաստեցինք այն։

 

Այսօրվանից խոստանում ենք հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիայով պարբերաբար թարմացնել մեր կայքն ու բլոգը։

 

Վստահ ենք, որ կատարվելիք աշխատանքը պիտի օգտակար լինի դիմահարդարման, վարսահարդարման ու ընդհանրապես գեղեցկության ոլորտում հետաքրքրություն ունեցող մարդկանց համար։ Ամենամեծ հաղթանակը մեզ համար, այնուամենայնիվ, կլինի այն, եթե մեզ կարդան մեր գործընկերները։ Շատ ուրախ կլինենք, եթե քննարկումներ սկսվեն մեր առաջարկած թեմաներով, քանի որ քննարկման ժամանակ է ծնվում ու կատարելագործվում գեղեցիկը։

 

Այսպես․ եկեք մտածենք, սովորենք, կատարելագործվենք ու անպայման կիսվենք մեր կարծիքներով ու փորձառությամբ։


Բարի գալուստ

16.05.2017

Միացե՛ք մեզ

ու ստացեք թարմ նորություններ գեղեցկության աշխարհից